AM
8 Օգոստոս 2016 - 08:26 AMT

Երևանում օգոստոսի 11-13-ին +39-+40 ջերմաստիճան է սպասվում

Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ամբողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում:

Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37…+38, օգոստոսի 11-13-ին +39…+40, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նաև հայտնել է, որ առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: