Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ից 15-ը մայրաքաղաքում +40 աստիճան է սպասվում, հուլիսի 16-17-ը ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով:





