Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հետաքրքրվածություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա հայտարարել է լրագրողներին, որ հավատում է, որ առաջիկայում նրանք դրական տեղաշարժեր կտեսնեն այդ հարցում: Թերի Դեւիսը նաեւ հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը պաշտպանում է տվյալ հարցի կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ, եւ ընդգծել է այդ գործում բոլոր ջանքերի կարեւորությունը:





