AM
25 Օգոստոս 2016 - 11:13 AMT

Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցության ծրագիրը ներկայացվել է կառավարությանը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել էր մշակել եկամտաստեղծ գործունեության ծրագիր, որով պետք է ապահովվեր ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրը: Ծրագիրն այս պահին գտնվում է կառավարությունում: Այդ մասին կառավարության նիտից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ, անհրաժեշտ ընթացակարգերն անցել է: Մենք հիմա ներկայացրել ենք կառավարություն, և առաջիկա նիստերից մեկում այդ որոշումը կընդունվի», – նշել է նախարարը:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ծրագրի սկիզբը դրվելու է վերջից դեպի սկիզբ բանաձևով և նախատեսում է մի քանի գերատեսչությունների միաժամանակյա գործունեություն: «Հիմնական նպատակը լինելու է այն, որ այդպիսի ընտանիքներում պետք է բացահայտվեն անձինք, ովքեր ունեն սեփական բիզնես նախաձեռնություններ: Այստեղ աջակցությունը ցուցաբերվելու է բոլոր ուղղություննրով` թե մասնագիտական վերապատրաստում, թե նյութատեխնիկական աջակցություն, թե առանձին դեպքում բիզնեսի ուղեկցում, նաև` իրավական խորհրդատվություն», – նշել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարը վստահեցրել է, որ արվելու է ամեն ինչ, որ այս ընտանիքները չունենան իրենց բիզնեսը առաջ մղելու խնդիր: