Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 23-ի հրամանագրով գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից` իր զեկուցագրի համաձայն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ին ստորագրած հրամանագրով Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:





