է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել՝ խմբի անդամներին և նրանց ընտանիքներին սատարելու առաքելությամբ: Հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը լրագրողներին հայտնել է, որ թիրախային խմբի համար ապահովելու են աջակցություն իրավաբանական, ֆինանսական, բժշկական և այլ հարթություններում:
Նա տեղեկացրել է նաև, որ հիմնադրամն ունի պետական գրանցում, բացված է հաշվեհամար Ամերիաբանկում, ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, որի անդամներն են՝ Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Թեհմինե Ենոքյանը, Նանոր Սեֆիլյանը և Արուսյակ Հայրապետյանը, գրում է Panorama.am-ը:
«Կատարվել են փոխանցումներ, նույնիսկ արտասահմանյան երկրներից, այսօր, օրինակ, փոխանցում է կատարվել Միացյալ նահանգներից», -հավելել է Հայրապետյանը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը, որի երեք որդիները գտնվում են անազատության մեջ, հայտարարել է, որ իրենց բարեգործության խորհրդանիշը «Հաց բերող» անվանումն ունի:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:





