Երեկ ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հիվանդանոց բուժման տեղափոխված Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը գիտակցության մեջ է, սակայն չի կարողանում ինքնուրույն շարժվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հաղորդել է թուրքական «NTV» հեռուստաալիքը: Համաձայն աղբյուրի, Քլիվլենդում Ալիեւը կրկին անգամ հետազոտություն կանցնի, եւ եթե բժիշկները նպատակահարմար գտնեն, ապա նրան հերթական անգամ սրտի վիրահատություն կկատարեն: Հիշեցնենք, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահը բուժում էր ստանում Անկարայի «Գյուլհանե» զինվորական հոսպիտալում:





