AM
5 Սեպտեմբեր 2016 - 08:01 AMT

Վերաքննիչ դատարանը հաստատել է Դավիթ Սանասարյանի ձերբակալման օրինականությունը

Սեպտեմբերի 5-ի նիստում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը:

Սանասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածով՝ ապօրինի հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ ու հենց այդ հոդվածի հատկանիշներով էր ձերբակալվել: Օգոստոսի 20-ին Սանասարյանն ազատ է արձակվել 1.5 մլն դրամ գրավի դիմաց:

Փաստաբանը բողոքարկել էր ձերբակալման օրինականությունը: Վերաքննիչ դատարանն էլ մերժել է փաստաբանի բողոքը, գրում է Aravot.am-ը:

Ռևազյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչի որոշուը, պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ Ռևազյանի, քաղաքական որշում էր, իսկ մերժման հիմքերին դեռ ծանոթ չէ, չի ստացել գրավոր որոշումը: