«Արամյանց» բժշկական կենտրոնը, միանալով ՀՀ առողջապահության նախարարի կոչին, նվազեցրել է սրտի ստենտավորման գները: Բուժկենտրոնից հայտնել են, որ եթե նախկինում մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կազմում էր 1 900 000 դրամ, ապա այժմ այն կարժենա 1 100 000 դրամ:
Բացի այդ, կորոնոգրաֆիայի հետ միասին ստենտավորումը եթե նախկինում արժեր 2 300 000, ապա այսուհետ հնարավոր կլինի այն իրականացնել 1 200 000 դրամով, հաղորդում է «Երկիրը»:
Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչինարդեն իսկ միացել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը,Գյումրիի ու «Աստղիկ» բժշկական կենտրոնները:
Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:
Կարդացեք նաև՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցը ևս նվազեցրել է սրտի ստենտավորման գները





