Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ:
Ավելին՝ համաձայն Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեյի կանոնադրության` ՀՀ ներկայացնող ՀԱՕԿ պատվիրակությունները կարող են մասնակցել բացառապես Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպվող մրցաշարերին, հանդիպումներին, կոնֆերանսներին, պարզաբանում է կոմիտեն:
Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին մեկնել է Հայաստանի մաս–ռեսթլինգի ֆեդերացիան՝ ուղղարկելով 6 հոգանոց պատվիրակություն:
Կարդացեք նաև՝ Նախարարություն. Քոչվորների համաշխարհային խաղերին ՀՀ-ն պաշտոնապես ներկայացված չէ, անհատներ են մեկնել





