AM
16 Սեպտեմբեր 2016 - 09:31 AMT

Մայրաքաղաքի զինհոսպիտալների բակերում նոր նստարաններ են տեղադրվել

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում են կահավորման աշխատանքները:

Երևանյան այգիներին, պուրակներին ու հանրային նշանակության այլ վայրերին զուգահեռ` քաղաքային նոր կահույքով են ձևավորվել նաև Կենտրոնական կլինիկական և կայազորային զինվորական հոսպիտալների բակային տարածքները:

Քաղապետարանը նշում է, որ «Երևան» գրառումով, մայրաքաղաքի ձևավորման ընդհանուր ոճին համահունչ նստարաններ են տեղադրվել:

2012-ից մայրաքաղաքում տեղադրվում են «Երևան» ձուլվածքով նստարաններ: Մինչև 2015-ը Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է 2350 նստարան: