ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը Հայաստան կժամանի հունիսի 5-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:
Ինչպես հաղորդել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, ըստ կանոնակարգի, ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի երկրի նախագահի, ԱԳՆ ղեկավարի եւ խորհրդարանի խոսնակի հետ:





