AM
19 Սեպտեմբեր 2016 - 09:51 AMT

Մահացել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը

Իննսունյոթ տարեկանում կյանքից հեռացել է Կոստանդնուպոլսի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը:

Tert.am-ն «Ակօս»-ին հղումով գրում է, որ Հովհաննես Չոլաքյանի հոգեհանգստի արարողությունը կատարվելու է Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայկական եկեղեցում:

Չոլաքյանը 78 տարի եղել է Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: Նրա միջնորդությամբ նորոգվել և վերաբացվել են Պոլսի հայ կաթոլիկ համայնքին պատկանող մի շարք հաստատություններ. հիվանդանոց, բարեգործական կազմակերպություններ, դպրոցներ: