AM
20 Սեպտեմբեր 2016 - 16:04 AMT

Գյումրիի կենտրոնական հրապարակում անկախության օրվա միջոցառումները կասեցվել են

Գյումրիի Վարդանանց հրապարակում սեպտեմբերի 21-ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են հայտարարվել:

Համապատասխան հաղորդագրություն է տարածել Գյումրիի քաղաքապետարանը:

Սեպտեմբերի 20-ին հրազենային կրակոցից մահացել էր Գյումրիի քաղաքպետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդի Արշակ Գրիգորյանը:Իրավապահները դիտարկում են ինքնասպանության վարկածը:

Գյումրիում կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերը հայտարարել են քարոզարշավը կասեցնելու մասին: