AM
26 Սեպտեմբեր 2016 - 10:06 AMT

Հոկտեմբերի 1-ից հատուկ տեսախցիկներ կկրեն նաև մարզերի ՃՈ ծառայողները

2016-ի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ են կրելու նաև հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:

Դա արվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորելու, ինչպես և ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հունիսի 23-ին հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանների համազգեստին հատուկ տեսախցիկներ կֆիքսվեն՝ խախտումների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: