AM
15 Մայիս 2007 - 10:18 AMT

Մոսկվայում հիմքեր ունեն մտածելու, որ գործընկերությունը Երեւանի հետ կխորանա

«Մայիսի 12-ին Հայաստանում կայացան Ազգային Ժողովի հերթական ընտրությունները: Նախնական տվյալներով, մեծամասնություն ստացան երկրի ղեկավարության վարած քաղաքական կուրսին աջակցող կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեցին Հայաստանի նոր ընտրական օրենսդրության հիմքի վրա, որտեղ իր արտացոլումը գտավ եվրոպական երկրներում փորձարկված առաջադիմական ընտրական փորձը: Քվեարկությունն անցել է կայուն իրավիճակում ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Ընտրությունների դիտարկումն իրականացրել են շուրջ 13 հազար տեղական եւ 700 արտասահմանցի դիտորդներ: Դիտարկմանը մասնակցել է նաեւ ռուս դիտորդների մեծ խումբ ԱՊՀ եւ միջազգային կազմակերպությունների գծով: Պետք է նշել, որ այս անգամ միջազգային դիտորդների գնահատականները, այդ թվում ԱՊՀ-ից, ԵԱՀԿ-ից եւ Եվրախորհրդարանից հիմնականում համընկել են: Նրանք բոլորը նշում են, որ ընտրությունների նախապատրաստումը եւ անցկացումը եղել են թափանցիկ եւ ընդհանուր առմամբ համապատասխանել են համընդհանուր ժողովրդավարական չափանիշներին, գրանցվել են վերջին տարիներին Հայաստանի ընտրական համակարգում կատարված առաջադիմական փոփոխությունները:

Մոսկվայում հիմքեր ունեն մտածելու, որ բազմակողմ փոխշահավետ դաշնակցային գործընկերությունն Երեւանի հետ կխորանա, ինչի համար խթան կհանդիսանան Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ վերջերս կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: