AM
1 Հոկտեմբեր 2016 - 06:57 AMT

Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերին. Երևանում, հնարավոր է, ջերմաստիճանը բարձրանա

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25…+28 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+2 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+1 աստիճան, առավելագույնը՝ +27…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման 27…32 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+23 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -5..-10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -3…-7 աստիճան, առավելագույնը՝ +18…+23 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 38…66 մմ ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +21…+26 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4..-7 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2…-4 աստիճան (Տաշիրում -6աստիճան), առավելագույնը՝ +23…+24 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 44…49 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12 աստիճան,որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +23…+28 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2..+3 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+2 աստիճան, առավելագույնը՝ +21…+23 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 62…63 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+14 աստիճան, լեռնային շրջաններում` +6…+8 աստիճան,որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև +25…+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +18…+23 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -1..+2 աստիճան, լեռնային շրջաններում` -1..-5 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1…+2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3…-4 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +27…+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +21…+22 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30…40 մմ, լեռնային շրջաններում 70…72 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+15 աստիճան, լեռնային շրջաններում` +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +27…+30 աստիճան լեռնային շրջաններում՝ +20…+24 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0 …+5 աստիճան, լեռնային շրջաններում` 0…-3 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1…+4 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0…+1 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +26…+28 աստիճան, լեռնային շրջաններում՝ +23…+24 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30…55 մմ, լեռնային շրջաններում 39…74 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+2 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +1 աստիճան, առավելագույնը՝ +27 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 27-32 մմ):

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.9 աստիճան է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5 աստիճան: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.8 աստիճան, երրորդում 5.9 աստիճան:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ 15, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 13 աստիճան, Տավուշում 12 աստիճան: Ցածր է լեռնային շրջաններում՝ 7 աստիճան (Աշոցքում՝ 4 աստիճան):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները:

Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է :

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48 մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:

Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը: