Հայաստանում հոկտեմբերի 2-ին ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում արձանագրվող խախտումներին արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով:
Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:
Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ:
Ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն լրացուցիչ։
Կարդացեք նաև՝ Transparency Internationa․53 ընտրախախտում՝ 10։00-ի դրությամբ





