AM
2 Հոկտեմբեր 2016 - 09:46 AMT

Transparency International․ 106 ընտրախախտում՝ 13։30-ի դրությամբ

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ 377 համայնքում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ ժամը 13։30-ի դրությամբ արձանագրվել է 106 ընտրախախտում։

Մասնավորապես, գրանցվել է կողմնակի` վկայական չունեցող անձանց և (կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց) ներկայություն տեղամասում, դիտորդի (ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում) աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում, քվեարկության գատնիության խախտում, ավելի քան15 ընտրողի միաժամանակյաներկայություն տեղամասում, Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով, ընտրողին օգնելու կարգի խախտում, տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար։

Ինչպես նաև, դիտորդին խոչընդոտել են ընտրողների ցուցակից գրանցել հերթական համարները:

Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ 377 համայնքում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ ժամը 10։00-ի դրությամբ արձանագրվել է 53 ընտրախախտում։

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը խախտումների մասին 18 հաղորդում է ստացել

ԿԸՀ. 11:00 դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 6%-ը, Վանաձորում՝ 8.22%-ը