AM
15 Հոկտեմբեր 2016 - 10:39 AMT

Գյումրիի բարեգործական «Շիրակ կենտրոն»-ը վճարել է հարկային բեռի 14%-ը

Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 14-ին, հարկային տեսչության կողմից տրված ժամանակացույցի վերջին պահին, վճարել է հարկայինի կողմից պահանջվող գումարի 14 տոկոսը՝ ներկա պահին հանգանակված 700.000 դրամը:

Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը:

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են:

«Իհարկե մեզ համար շատ ծանր էր, երբ հարյուրավոր կարիքավոր մարդիկ, Շիրակի դաշտավայրին առանձնահատուկ ձմռան շեմին, սպասում են վառելափայտի, սննդամթերքի, անօթևան ընտանիքների երեխաներն էլ ձմռան տաք կոշիկի և հագուստի, մենք դրամահավաք ենք անում այլ նպատակով», – ասված է ՀԿ հաղորդագրությունում:

Նվիրատվություններ հնարավոր է կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD – 2052622035941001 EUR – 2052622035941040 RUB – 20526 22035941041 USD – 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775

«Շիրակ կենտրոն» ՀԿ