Հոկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը 09:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի արդեն ավանդական դարձած վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը:
«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21.1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներով, այնուհետ՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափ փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով:
Մրցավազքը կեզրափակվի մեկնարկային վերջնագծում: Մրցուղին ունի 4 տարբեր երկարություն՝ 21.1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ: Կիսամարաթոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:
Կարդացեք նաև՝ Հոկտեմբերի 16-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի





