AM
28 Մայիս 2007 - 11:47 AMT

Հայաստանի քաղաքացիներն ընդգրկվել են Էստոնիայի համար անցանկալի անձանց «սեւ ցուցակում»

Էստոնիայի իշխանություններն անցանկալի անձանց «սեւ ցուցակում» ընդգրկել են 2013 մարդ, որոնց արգելվում է մուտքը երկիր: Այդ մասին հաղորդում է էստոնական SL Ohtulent թերթը: Ամենաշատը «սեւ ցուցակում» ռուսաստանցիներն են, այնուհետեւ առանց քաղաքացիության անձինք, Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիները: «Երկիր մուտք գործելու արգելքը կիրառվում է այն անձանց հանդեպ, որոնք ինչ-որ պատճառներով անցանկալի կամ վտանգավոր են պետության համար»,-հաղորդել է Էստոնիայի կառավարության ներկայացուցիչը