AM
22 Հոկտեմբեր 2016 - 06:22 AMT

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է, Աշտարակ-Էջմիածին, Աշտարակ-Թալին ավտոճանապարհներին՝ թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: