AM
31 Հոկտեմբեր 2016 - 06:35 AMT

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում նկատվում է մառախուղ, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարդացեք նաև՝ Նոյեմբերի 1-2-ն առատ տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի