AM
1 Նոյեմբեր 2016 - 10:45 AMT

Երևանում հեծանիվ վարելու անվճար մարզումներ են անցկացվելու

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է ամեն օր՝ ժամը 20.00-ին, իր ենթակայությամբ գործող Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց՝ հեծանիվ վարելու:

Մարզումներն անցկացվելու են անվճար, մարզիչների հսկողությամբ: Սկսնակ հեծանվորդներին վարել կսովորեցնեն մարզդպրոցի հմուտ մարզիչները: Հեծանվահրապարակը բարեկարգված է և լուսավորվելու է մինչև մարզումերի ավարտը:

Մարզադպրոցի հասցեն է՝ ք. Երևան, Բագրատունյաց 48: