AM
2 Նոյեմբեր 2016 - 06:18 AMT

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի ճանապարհները, Սպիտակի ոլորանները, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքների ճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Գեղարքունիքի մարզի տարածքում՝ թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: