AM
9 Նոյեմբեր 2016 - 07:59 AMT

Երևանում սպասվում է +19 աստիճան

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 17-19 աստիճանի: