Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:





