AM
20 Հունիս 2007 - 11:43 AMT

ՆԱՏՕ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

«Թեեւ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն համարում է, որ խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն արդյունավետ է եւ կառուցողական, եւ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել, եթե համապատասխան խնդրանքն լինի հակամարտող կողմերից: «Սակայն մենք հավանություն չենք տալիս Ադրբեջանի ռազմատենչ հռետորությանը, որը վերջերս հաճախակի է դարձել»,-ընդգծել է Սիմոնսը: