AM
24 Նոյեմբեր 2016 - 14:51 AMT

Հայոց կաթողիկոսը չի հանդիպել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահին Մոսկվայում

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հանդիպել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:

«Նման հանդիպում չի եղել Մոսկվայում», – հայտնեց Մելիքյանը PanARMENIAN.Net-ին:

Հայոց կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հրավիրված են եղել մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակի տոնակատարությանը: