Դեկտեմբերի 1-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Ջաջուռի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն էր տեղում: Սևանի, Գավառի, Ախուրյանի ճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:





