AM
12 Դեկտեմբեր 2016 - 08:36 AMT

Դեկտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

Ա) Երևան – Սևան – Իջևան (Մ-4) , Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն – Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:

Բ) Երևան – Սպիտակ – Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

Ա) Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի – Վրաստանի սահման,

Բ) Վանաձոր – Դսեղ – Մարց – Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան – Գյումրի – Աշոցք – Բավրա – Վրաստանի սահման ճանապարհահատվածից։