Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու Սան-Ֆրանցիսկոյում կազմակերպվող Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հարցերին նվիրված «ԱրմՏեխ 2007» եռօրյա խորհրդաժողովին եւ ցուցահանդեսին: ՀՀ արտգործնախարարի ելույթը խորհրդաժողովում նախատեսված է հուլիսի 7-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





