Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի` ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարը: Համագումարը սկսվել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո՝ ձեռքները բռունցք արած, պարզած վեր: ՀԱԿ անդամ Սարգիս Աբրահամյանը հայտարարել է, որ 504 պատվիրակից ներկա է 390-ը, հայտնում է «Ա1+»-ը:
Ցուցադրվում է ՀԱԿ պատմությունը ներկայացնող ֆիլմը:
ՀԱԿ վարչության նոր կազմում ներառված են Վանո Սիրադեղյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Մալխասյանը, Սարգիս Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արարատ Կոստանյանը, Գրեզելդա Ղազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Սարգսյանը, Անի Գևորգյանը եւ այլն:
Ներքին գործերի նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է: Սիրադեղյանը մեղադրվում է 1992-94թթ. մի շարք աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կազմակերպման մեջ: 1998թ. Լևոն Տեր-Պտրեոսյանի հրաժարականից հետո, քննությունը այդ գործերի վերաբերյալ ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ այդ ամենը կատարվել է Սիրադեղյանի ցուցումով: Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից 2000-ին:





