Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը գրանցվել է խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է երբևիցե դեկտեմբերին գրանցված բացարձակ նվազագույն արժեքը: Այս մասին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այսպես, Աշոցքում գրանցվել է -33, Գյումրի, Ծաղկահովիտ՝ -30, Հրազդան, Ապարան՝ -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան՝ -25…-26, Արարատյան դաշտ՝ -19….-22, Երևանի ցածրադիր գոտում՝ -20…-21, բարձրադիր գոտում՝ -16…-18 աստիճան ցուրտ:
«Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով»,- իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ հայտնել է Սուրենյանը:
Դեկտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ 22-գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:





