AM
24 Դեկտեմբեր 2016 - 07:47 AMT

Նախատոնական խորհուրդներ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է նախատոնական խորհուրդներ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար:

Ըստ նախարարության՝ սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից:

Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է.

– գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից

– գնել թարմ, չվնասված մթերք

– աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները

– գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին

– նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն

– չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում

– իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին: