AM
28 Դեկտեմբեր 2016 - 10:40 AMT

Երևանում Ամանորին կարող է թույլ ձյուն գալ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը: Դեկտեմբերի 29, 30-ի ցերեկը -4 աստիճան է սպասվում: Դեկտեմբերի 31-ի ցերեկը -4 աստիճան է սպասվում, երեկոյան՝ -5: