AM
6 Հունվար 2017 - 07:32 AMT

Փայլանը մեջլիսում հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»,- ասել է նա ելույթի ժամանակ:

Դեկտեմբերի 29-ին Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը նշելու հարցում ստեղծված խոչընդոտներին: Փայլանը հիշեցրել է, որ հայաշատ Շիշլի թաղամասում կան նաև հայկական վարժարաններ, որտեղ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է:

Նա նաև գրավոր հարցադրում է ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պարզաբանում պահանջելով, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։