AM
9 Հունվար 2017 - 06:30 AMT

Հունվարի 9-13-ը Երևանում ամպամած ու ցուրտ եղանակը կպահպանվի

Հունվարի 9-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Ջերմաստիճանը ցերեկը տատանվելու է -7-9 աստիճանի սահմանում, երեկոյան՝ -8-10, գիշերը՝ -10-12 աստի-անի սահմաններում: