AM
11 Հունվար 2017 - 09:40 AMT

Երևանի ՋԷԿ-ի տնօրեն է նշանակվել Սյունիքի նախկին մարզպետի եղբայրը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն: Այս մասին հայտնել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

Նրա խոսքով, Սասուն Խաչատրյանը կանցնի պարտականությունների կատարմանը հունվարի 16-ից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից «իր դիմումի համաձայն»: