Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: Տան սեփականատիրոջ խոսքով` տունը պահպանել է իր նախկին տեսքը և նա դիտմամբ այն չի վերանորոգել ժամանակակից ձևով, քանզի մտածում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել Վարդգես Սուրենյանցի տունը և կվերածեն այն թանգարանի:
Akhaltskha.net-ը գրում է, որ Վարդգես Սուրենյանցի տունն ունի հինգ միջին չափի սենյակ և տան հետևի մասում փոքրիկ պարտեզ: Տունը վաճառվում է 90.000 ԱՄՆ դոլարով:
2009 թվականի օգոստոսի 1-ին Ախալցխայում այս տան պատի վրա բացվեց հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին նվիրված հուշաքարը:
Նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը և հուշաքարի բացման արարողությունը կազմակերպել էր հայաստանցի գործարար, ծնունդով ախալցխացի Սոս Սահակյանը:





