AM
24 Հունվար 2017 - 05:57 AMT

ՀՀ ճանապարհներին մառախուղ ու մերկասառույց է. Լարսը բաց է

Հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Բաղրամյանի, Աշտարակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Միևնույն ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արմավիրի մարզում առկա է թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: