Փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ ենԱրագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) հատվածը, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքները, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը:
Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան, Մ-2 ավտոճանապարհի Զանգեր-Սարավան, Մ-4 Ոսկեպարից-Կողբ հատվածներում, Մ-4 ավտոճանապարհի Դիլջանի ոլորաններում և տեղ-տեղ մերկասառույց է:
Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներում ձյուն է տեղում:
Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Շահումյանի շրջանում ձյուն է տեղում: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





