AM
1 Փետրվար 2017 - 07:24 AMT

«Տիգրան Մեծ» հուշամեդալ բանկերի միությունից՝ Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենին

Սեղմ ժամկետներում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման ապահովման և Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման գործում անձնական ներդրման համար բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պարգևատրվել է ՀՀ բանկերի միության «Տիգրան Մեծ» հուշամեդալով:

Մասնագիտական պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին:

«Վերջին տարիներին Հակոբ Անդրեասյանի և իր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ամրապնդել է իր դիրքերը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում:

Համոզված եմ, որ առաջիկա տարիներին բանկին սպասվում են նորանոր նվաճումներ, իսկ Հակոբ Անդրեասյանին՝ նոր պարգևներ»,-նշել է ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ հավելելով, որ Անդրեասյանին հաջողվել էարժանապատվորեն շարունակել կյանքից վաղաժամ հեռացած Ստեփան Գիշյանի գործը, էլ ավելի բարձրացնել բանկի վարկանիշը:

Սամվել Ճզմաչյանի բնորոշմամբ բանկը, հիրավի, կարող է համարվել համակարգաստեղծ բանկ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն անընդմեջ ապահովում է նորանոր և զգալի ֆինանսական հոսքեր, որոնք ուղղված են հայրենի գյուղատնտեսությանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,- նշել է ՀՀ բանկերի միության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ բանկերի միության նախագահին՝ Հակոբ Անդրեասյանը ընգծել է, որ պարգևի հասցեատերը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թիմն է, որի ջանքերի շնորհիվ բանկը պահպանում է իր առաջատար դիրքը և տարեցտարի զարգացման նոր բարձունքների հասնում:

«Ես համաձայն եմ Ձեզ հետ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն իսկապես համակարգաստեղծ բանկ է: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությանն ու փորք բիզնեսին տրամադրվող միջոցները իսկապես ծառայում են Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մեր քաղաքացիների բարեկեցության աճին: Կրկին շնորհակալ ենք բարձր գնահատականի համար»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրենը:

Հակոբ Անդրեասյանը նաև ընգծել է, որ ՀՀ բանկերի միության դերը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի զարգացման գործում և այդ համատեքստում բարձր գնահատեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի անձնական ներդրումը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի և Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն: