Ադրբեջանցի հաքերները մի շարք հայկական կայքեր են կոտրել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ադրբեջանական հաքերները բավականին լուրջ հարձակում են արել՝ կոտրել են լրատվամիջոցի, կուսակցության կայք։ Ընդհանուր առմամբ մոտ 50 կայք, սաբդոմեյններ կան ցանկում»,–գրել է նա։
Մարտիրոսյանը նաև ներկայացրել է հարձակման ենթարկված է կոտրված կայքերի ցանկը:
Դրանց թվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Շողակաթ» հեռուստաընկերության, եկեղեցական և բնապահպանական կայքեր:





