AM
9 Փետրվար 2017 - 07:40 AMT

ՋՏՊԿ. Թլիկ գյուղի ջրի հարցը լուծվել է

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է: Ջրային տնտեսության պետական կոմիտեն գյուղում նոր պոմպ է տեղադրել:

ՋՏՊԿ-ից նշում են, որ այն մասին, թե գյուղում մոտ 20 օր ջուր չի եղել, կոմիտեն տեղեկացել է մամուլի հրապարակումների միջոցով:

Հաշվի առնելով այս դեպքը` ջրային տնտեսության պետական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին և պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակում հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ` խնդրին հնարավորինս արագ արձագանքելու և լուծում տալու համար:

Դեռևս 2016-ի հոկտեմբերին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչները մի քանի տարի է խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեն: Այս գյուղի 18 ընտանիքը խմելու ջուրը գնում են, իսկ ոռոգման ջրի համար ամսական մեծ գումարներ են վճարում:

2017-ի փետրվարին գյուղացիները սպառնացել են փակել Երևան տանող ճանապարհը: