AM
10 Փետրվար 2017 - 06:13 AMT

Թեհրանում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը

Փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կկայանա շախմատի աշխարհի կանանց առաջնությունը` նոկաուտ համակարգով, որտեղ Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջնությանը մասնակցելու է 64 շախմատիստ:

1/32 եզրափակչում Դանիելյանի մրցակիցը կլինի Ռոուդ Պադմինին` Հնդկաստանից, իսկ Մկրտչյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Նի Շիկունի հետ:

1/32 եզրափակչից սկսած կկայանան 2 պարտիայից բաղկացած խաղեր: Ոչ-ոքիի դեպքում հաջորդ օրը կանցկացվի թայ-բրեք:

Եզրափակչում կանցկացվի 4 պարտիա:

Փետրվարի 1-6-ը մեր շախմատիստուհիները հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի հետ հավաք են անցկացրել Արզնիում: Փետրվարի 8-ին Էլինան և Լիլիթը մեկնել են Թեհրան, որտեղ փետրվարի 10-ին կայանալու է վիճակահանությունը և մրցաշարի բացումը: