Գերմանիայի Քյոլն քաղաքում արգելվել է թուրքերի հիմնած «Գերմանացի դեմոկրատների միություն» կուսակցության գործունեությունը:
Կուսակցությունը հիմնվել էր գերմանաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուի կողմից, թուրքական «Հյուրիյեթ»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ կուսակցությունը հիմնվել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը խոչընդոտելու համար։
Գերմանական դատարանը արգելել է թուրք գործարարի հիմնած «Գերմանացի դեմոկրատների միություն» անվանումը կրող կուսակցության գործունեությունը, պատճառաբանելով, որ վերջինիս լոգոն նման է գերմանական ծայրահեղ աջակողմյան AfD կուսակցության լոգոյին։





