AM
13 Սեպտեմբեր 2007 - 14:32 AMT

Հայաստանի կառավարությունը 110 մլն դրամ է հատկացրել Երեւանում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման համար

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 110 մլն դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանին` մայրաքաղաքում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության այսօր տեղի ունեցած նիստում: