AM
16 Փետրվար 2017 - 07:26 AMT

«Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ հացադուլ է հայտարարել

Ի աջակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի՝ փետրվարի 15-ից հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, հաղորդում է A1plus.am-ը։

ՊՊԾ գնդի գրավման օրերին Աշոտ Պետրոսյանն աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել։ Այդ օրվանից նա գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։

Ավելի վաղ հացադուլ էր հայտարարել ՊՊԾ գրավման գործով երկրորդ անգամ կալանավորվեծ «hաց բերող» Արթուր Սարգսյանը:

ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին, տարեվերջին նրա հանդեպ խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Փետրվարի 10-ին, սակայն, դատարանը կրկին որոշել է 2 ամսով կալանավորել Սարգսյանին: